Մարին Լե Պենը խոստացել է Ղրիմը ճանաչել ռուսական տարածք
Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Ղրիմը կճանաչի որպես ռուսական տարածք: Այդ մասին «РИА Новости»-ի հետ հարցազրույցում ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Լե Պենը 2017-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր դեռ փետրվարին առաջին փուլը նախատեսված է ապրիլի 23-ին:
«Հաշվի առնելով պատմական իրականությունը, ինչպես նաև այն ընտրությունը, որը արտահայտվել էր հանրաքվեի արդյունքներով, ես իմ ընտրվելու դեպքում, կճանաչեմ Ղրիմը որպես հայկական տարածք», -հայտարարել է Լե Պենը:
«Եվրոպական սանկցիաները, շրջափակումները ոչ միայն հակասում են Ֆրանսիայի շահերին, այլ նաև խախտում են մեր բազմադարյա ավանդական բարեկամությանը», -հավելել է Լե Պենը: