Մոնտելլա. «Ֆիորենտինայի» հետ խաղում «Միլանը» հանձնեց քննությունը»
«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան հայտարարել է, որ «Ֆիորենտինայի» հետ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղը քննություն էր իր թիմի համար։ Մասնագետի խոսքերով՝ «Միլանը» հանձնել է այդ քննությունը, չնայած գոլազուրկ ոչ-ոքի է արձանագրել։
«Առաջին խաղակեսում «Միլանը» շատ պասիվ էր,- Մոնտելլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հետո ավելի բաց խաղ ծավալվեց, թիմերն սկսեցին ավելի քիչ կիպ գործել։ Մենք պատրաստվել էինք «Ֆիորենտինայի» հետ հանդիպմանը՝ որպես համալսարանական քննության։ Հեշտ չէր, բայց հանձնեցինք այն»։