Դեմկուսի նախագահ. Երկիրը հասել է ճգնաժամային իրավիճակի
«Ժամանակը երևի թե թելադրեց, որ անհրաժեշտ են փոփոխություններ: Այսօր երկրում համակարգի փոփոխություններ են պետք»:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով կառավարությունում իրականացվող փոփոխություններին՝ նման կարծիք հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Երկիրը հասել է մի այնպիսի ճգնաժամային իրավիճակի, երբ, իրոք, շարունակելն անհնար է»,-ասաց քաղաքական գործիչը:
Դեմկուսի ղեկավարի կարծիքով, փոփոխություններն իրականացվել են արտաքին թելադրանքով, ինչի համար նա ցավում է:
«Ելնելով դրանից՝ մենք պետք է հասկանանք, որքանով ենք ինքնուրույն՝ լուծելու առկա խնդիրները»,-նշեց Սարգսյանը:
Արդյո՞ք իշխանությունը ցանկանում է իրական փոփոխություններ հարցի վերաբերյալ կուսակցության նախագահի կարծիքը՝ տեսանյութում: