Առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, սեպտեմբերի 28-ից կսկսի նվազել
ՀՀ արտակարգ իրավիճակների Հիդրոմետ ծառայույունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-27-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
28-29-ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում և Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 28-29-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին