ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մինչև 200 եվրոյի չափով բեռների ներմուծումը մաքսավճարից ազատելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է մաքսավճարից ազատել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները, ինչպես նաև սահմանվում են դրույթներ, որոնք ուղղված են մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը` ինքնահայտարարագրման հնարավորության ապահովման միջոցով:
Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների շուկաների հետ: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` պարզեցվում է մաքսային ձևակերպումների գործընթացը` ազատելով տնտեսվարողներին ցածր արժողություն ունեցող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսավճարների վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները