40 կմ/ժ արագության վերաբերյալ սպասված որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին
Հայաստանի Վերաքննիչ վարչական դատարանը հոկտեմբերի 13-ին կհրապարակի վարորդների շրջանում երկար սպասված 40 կմ/ժ արագության հետ կապված վերջնական որոշումը:
Հիշեցնենք՝ փաստաբան Ռուզաննա Ազրոյանը «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, Դավթաշեն-Եղվարդ ճանապարհին գերազանցել էր սահմանված արագությունը՝ մեքենան վարելով 57 կմ/ժ արագությամբ: Մինչդեռ խճուղու վրա տեղադրված է 40 կմ/ժ արագություն սահմանող նշան: Այսինքն՝ այդ տարածքում 40 կմ/ժ-ից ավելի երթևեկելն արգելվում է:
Փաստաբանը տուգանվել էր Ճանապարհային ոստիկանության կողմից, չէր վճարել տուգանքը և ավելին, վիճարկել էր խախտման վերաբերյալ վարչական ակտը ու հասել հաղթանակի. Դատարանը բավարարել էր փաստաբանի հայցը: Սակայն Ճանապարհային ոստիկանությունը չէր բավարարվել և բողոքարկել էր վարչական դատարանի որոշումը Վարչական վերաքննիչ դատարանում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ռուզաննա Ազրոյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ վարչական դատարանում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել այս գործով նիստը, որի ժամանակ Ճանապարհային ոստիկանությունից ներկա են եղել երկու ներկայացուցիչներ, այն դեպքում, երբ Վարչական դատարանում ոչ մի նիստի չեն ներկայացել:
Փաստաբանը, հիշենցնեք, պնդում էր, որ Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ն է, իսկ դա կարող է սահմանափակվել միայն դեպի առավելագույնը, այսինքն՝ օրինակ, 70 կմ/ժ-ն, իսկ դեպի նվազագույնը սահմանափակումը, օրինակ՝ 40 կմ/ժ-ն, իրավաչափ չէ:
«Դատավորների կազմը հետաքրքիր հարցեր բարձրացրեց, մատնանշեցին կառավարության կողմից ընդունված մի նորմ, որտեղ նշվում էր, որ միայն դեպի առավելագույնը սահմանվի՝ այսինքն՝ 60կմ/ժ-ից բարձր», -նկատեց փաստաբան Ազրոյանը:
Փաստաբանը նկատեց, որ դատարանում ՃՈ ներկայացուցիչները և դատավորների, և փաստաբանի դիտարկումներին առարկել են, բայց չեն ներկայացրել պատճառաբանություն այդ առարկությանը:
Ռուզաննա Ազրոյանը սպասում է, որ Վերաքննիչ վարչական դատարանը երկու բնույթի որոշում կհրապարակի.
«Կամ ՃՈ-ի բողոքը ամբողջությամբ կմերժվի, և Վարչական դատարանի որոշումը կմնա անփոփոխ, կամ ամեն դեպքում դատարանը գործը կարող է բեկանել և պահանջել այն քննել նորովի ու ամբողջ ծավալով»:
Ամեն դեպքում, փաստաբանը չի հավատում, որ ՃՈ-ի բողոքը Վերաքննիչ դատարանը կբավարարի, քանի որ «Վերաքննիչ վարչական դատարանը մասնագիտական շատ լուրջ դատարան է և վստահ է, որ նման նորմ մեր օրենսդրության մեջ չկա»:
Հարակից հրապարակումներ`
- ՃՈ-ն կբողոքարկի 40 կմ/ժ արագություն սահմանող նշանի վերաբերյալ Վարչական դատարանի վճիռը. Պարզաբանում
- Վարորդը դատարանում հաղթել է ՃՈ-ին՝ սահմանելով փայլուն նախադեպ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին