ԱՄՆ-ն նախատեսում է ևս 364 միլիոն դոլար տրամադրել Սիրիային հումանիտար օգնության համար
Վաշինգտոնը պլանավորում է Սիրիային տրամադրել ավելի քան 364 միլիոն դոլար ՝ որպես լրացուցիչ օգնություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով օգնական Էնն Ռիչարդը:
Նա հավելել է, որ գումարը Սիրիայում պատերազմից տուժած շրջաններին հումանիտար օգնության համար է:
Ըստ Ռիչարդի, ԱՄՆ-ն շարունակում է կատարել իր պարտականությունները փախստականներին ընդունելու ծրագրի շրջանակում: Մասնավորապես, ԱՄՆ-ն ընթացիկ ֆինանսական տարում արդեն ընդունել է 12,5 հազար սիրիացի փախստական: