Դիեգո Սիմեոնե. «Տորրեսը «Բավարիայի» հետ խաղում կարևոր խաղացող կլինի»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ծանր պայքար է ակնկալում «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։ Նա նաև հայտնել է, որ շատ է հարգում մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին։
«Կոշտ խաղ կլինի, քանզի թիմերը շեշտը դնում են հարձակման վրա,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Խաղադաշտում ազատ տարածություններ քիչ կլինեն։ Նման հանդիպումներում Ֆեռնանդո Տորրեսը կարևոր խաղացող է։
Ես շատ եմ հարգում Անչելոտտիին՝ որպես մարդու, որպես մեկի, ով շատ բանի է հասել։ Ես տեսել եմ նաև նրա խաղը, քանի որ տարիքով շատ մեծ չէ ինձանից։ Նա հանգիստ բնավորություն ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին