Քաղաքական 10:29 28/09/2016 Հայաստան

«Քարոզչական նվիրատվությո՞ւն... թե՞ օրինական կաշառակերություն». Սասունյան

Սույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն ամերիկյան օրենքներին քարոզչական նվիրատվության մասին: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում: 

Եկեք մանրամասն քննարկենք նվիրատվությունները՝ դաշնային ընտրությունների, ներառյալ նախագահականի համար: Մեկ անձի կողմից նախագահի թեկնածուին տրվող նվիրատվության առավելագույն չափը կազմում է 2700 դոլար մեկ ընտրության համար: Մինչ ամերիկացիների մեծ մասը նվիրաբերում է շատ ավելի փոքր գումարներ, ոմանք օրինականորեն նվիրաբերում են տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր, իսկ երբեմն էլ միլիոնավոր դոլարներ…
Մեկ անձը տարեկան կարող է նվիրաբերել 10 հազար դոլար նահանգային, շրջանային կամ տեղական կուսակցական կոմիտեին, և տարեկան 33400 դոլար՝ ազգային կուսակցական կոմիտեին: Սակայն, անձը կարող է նվիրաբերել տարեկան 100200 դոլար՝ ընտրությունների հետ կապված ամեն տեսակ ծախսերի համար: Կան նաև Քաղաքական գործունեության կոմիտեներ (PACs) և «սուպեր PACs», որոնք կարող են կատարել անսահմանափակ նվիրատվություններ:

ԱՄՆ նախագահի թե հանրապետական, թե դեմոկրատական թեկնածուները  ներգրավված են տարբեր, կատարելապես օրինական, սակայն կասկածելի գործընթացներում, որպեսզի շրջանցեն մեկ անձի քարոզչական նվիրատվության՝ 2700 դոլարի սահմանափակումը: Այս հարցը լուսաբանելու համար, մեջբերեմ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից վերջերս ստացված էլեկտրոնային նամակից: 

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 13-ին պետք է այցելեր Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, մասնակցելու երկու բացառիկ միջոցառումների, որոնց ընթացքում նախատեսվում էր հավաքել միլիոնավոր դոլարներ նրա նախընտրական քարոզարշավի համար: Ցավոք, նրա անսպասելի հիվանդության պատճառով այցը հետաձգվեց: 
Առաջին միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 13-ի կեսօրին, Սեթ ՄաքՖարլեյնի տանը, Լայնել Ռիչիի հատուկ ելույթով: Էլեկտրոնային նամակով հայտարարված էր, որ յուրաքանչյուր ոք, ով նվիրաբերեր 33400 դոլար, կունենար «ճաշի, գերադասելի նստատեղի և լուսանկարվելու» իրավունք Հիլարի Քլինթոնի հետ: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10 հազար դոլար, կարող էին միայն «ճաշել և գերադասելի նստատեղ ունենալ» նախագահի թեկնածուի հետ՝ առանց լուսանկարվելու իրավունքի, իսկ նրանք, ովքեր նվիրաբերեին 5 հազար դոլար, կարող էին ընդամենը ճաշել նախկին Առաջին տիկնոջ հետ՝ առանց գերադասելի նստատեղի և նրա հետ լուսանկարվելու իրավունքի:
Ավելի ուշ՝ նույն օրը երեկոյան, նախատեսված էր ավելի բացառիկ, այդ իսկ պատճառով ավելի թանկ դրամահավաքի միջոցառում: Նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ 100 հազար դոլարի նվիրատվություն անել մեկ զույգի համար, արտոնություն կունենային մասնակցելու «զրույցի և ընթրիքի Հիլարի Ռոդհամ Քլինթոնի հետ, Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգի և Բարի Դիլերի տանը»: Միջոցառումը վարելու էին «Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգը և Բարի Դիլերը, Ջեյն և Մայքլ Էյսներները, Կարեն և Ռասել Գոլդսմիթները և Էդգար Սարգսյանը»:

Հիլարի Քլինթոնի նախատեսված դրամահավաքի միջոցառումներից մեկ շաբաթ անց, նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնը, երկու անգամ հանդես եկավ Հարավային Կալիֆորնիայում: Սեպտեմբերի 19-ին, Բևեռլի Հիլզում Ջեյ Սուրեսի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որը հայտարարված էր որպես «Զրույց Թիմ Քեյնի հետ»: Միայն 27 հազար դոլար նվիրաբերած անձինք կարող էին մասնակցել թեկնածուի հետ ընդունելությանը: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10  հազար դոլար, կարող էին միայն լուսանկարվել փոխնախագահի թեկնածուի հետ (առանց ընդունելության), իսկ 2700 դոլար նվիրաբերող անձինք պարզապես կարող էին ճաշել նրա հետ՝ առանց ընդունելության և լուսանկարվելու...

Այդ օրը երեկոյան, Լոս Անջելեսում, Եվա Լոնգորիայի տանը տեղի ունեցավ ավելի թանկ, բացառիկ միջոցառում՝ հայտարարված որպես. «իսպանախոս ամերիկացիները Հիլարիի համար. ճաշ Թիմ Քեյնի հետ»: Նրանք, ովքեր վճարել էին 100 հազար դոլար, իրավունք ստացան մասնակցել ընդունելությանը, ճաշել և լուսանկարվել փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնի հետ: Նվիրատուն, 33400 դոլարի դիմաց, կարող էր միայն ճաշել և լուսանկարվել, իսկ նրանք, ովքեր նվիրել էին միայն 10 հազար դոլար՝ միայն ճաշել... 

Մինչ ոմանք մեծ քարոզչական նվիրատվություններ են անում՝ շփվելու քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց հետ, որոնք մասնակցում են նման դրամահավաքի միջոցառումներին, ուրիշները անձնական կամ գործարար շահեր են ակնկալում թեկնածուից, որը կարող է ընտրապայքարից հետո դառնալ Միացյալ Նահանգների նախագահ: Այս նվիրատվությունները կատարելապես օրինական են, քանի որ թեկնածուն բացահայտում է նվիրատուի անունը և ներկայացնում ստացական:  Շատ երկրներում քաղաքական թեկնածուներին գումար տալը կոչվում է կաշառակերություն:

Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ պարծենում են, որ չեն ընդունում քարոզարշավի նվիրատվություններ PACs-ից կամ ընկերություններից, ուստի իրենք պարտական չեն լինի խոշոր նվիրատուներին ընտրություններից հետո... Վերջերս էլեկտրոնային նամակում, կոնգրեսական Ջոն Սարբեյնզը (դեմոկրատ՝ Մերիլենդից), հայտարարել էր, որ նա գումար չի վերցնելու PAC-ից, քանի որ «Ես չեմ ցանկանում ճնշման ենթարկվել»: Նա ընդգծել է, որ հավատում է այն «կառավարությանը, որն ստեղծված է ժողովրդի կողմից, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի»...

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}