Ռոջեր Շմիտդ. «Ֆուտբոլը երբեմն դաժան է»
«Բայերի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը շեշտել է, որ իր թիմն արժանի էր հաղթանակի «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով։ Նրա թիմը կորցրեց առաջատարի դիրքը՝ փոխհատուցված 4-րդ րոպեին գնդակ ընդունելով սեփական դարպասը։
«Շատ ափսոս։ Մենք, իրոք, հիանալի խաղացինք և արժանիորեն էինք հաշվի մեջ առջևում,- Շմիդտի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եվ մենք պետք է հաղթեինք։ Բայց ֆուտբոլը երբեմն դաժան է լինում, և անհրաժեշտ է հաշտվել այդ մտքի հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին