Ռուսաստանի և Եգիպտոսի միջև օդային հաղորդակցությունը կվերականգնվի հոկտեմբերին
Ռուսաստանի և Եգիպտոսի միջև օդային ուղիղ կապը հնարավոր է վերականգնվի այս տարվա հոկտեմեբրին: Այս մասին գրում է «Տասս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Այսօր հայտնի դարձավ, որ փորձնականորեն գործարկվել է Կահիրեի օդանավակայանի՝ ռուսներին սպասարկող տերմինալը: Առաջին փուլում այն կաշխատի 15 ավիաընկերությունների, այդ թվում «Աէրոֆլոտ»-ի հետ:
Տերմինալի ընդհանուր մակերեսը կազմում է 230 հազար քկմ, ունի 14 ելք, այն տարեկան կարողէ սպասարկել 7,5 մլն ուղևորի:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ամբողջությամբ դադարեցվել է Մոսկվայի որոշմամբ անցած տարվա նոյեմբերի 13-ին խոշոր ավիավթրից հետո, որի հետևանքով զոհվեց 224 մարդ: ՌԴ հետաքննությունների դաշնային բյուրոն կատարվածը որակեց որպես ահաբեկչություն:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում ավելի քան 200 հյուրանոց է փակվել
- Ռուսական կողմը Կահիրեի օդանավակայանի աշխատանքում նոր խախտումներ է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ