Ոգեկոչել են զոհված ոստիկանների հիշատակը
Ոստիկանության կրթահամալիրում այսօր տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակետային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին:
«Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անուններն ընդմիշտ վիմագրվել են հերոս ոստիկանների հուշակոթողին՝ գումարվելով 137 այն անմահներին, որոնք կյանքը զոհեցին հանուն օրենքի և ժողովրդի:
Հանդիսավոր արարողության ընթացքում նրանց գործը շարունակելու երդում տվեցին ոստիկանության կրթահամալիրի հարյուր սովորողներ»,-հայտնում են ոստիկանությունից:
Լուսանկարները և տեսանյութը՝ ոստիկանության պաշտոնական էջից:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ
- Երևանում հողին հանձնեցին 30-ամյա ոստիկանին
- Վերջին հրաժեշտը ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին
- Տեղի է ունեցել գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը