Վարդենիսում աշակերտները դասադուլ են հայտարարել.«Իրավունք»
Երեկ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դպրոցի աշակերտները միահամուռ դասադուլ էին հայտարարել։ Պատճառը դպրոցի անբարեկարգ վիճակն է։ «Դպրոցն անբարեկարգ վիճակում է գտնվում, շենքը վթարային է։ Հիմա էլ եղանակները ցրտել են երեխաները չեն դիմանում էդ անմխիթար, խոնավ ու ցուրտ դասասենյանկերում»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է աշակերտներից մեկի մայրը՝ տիկի Նարինեն։
Սակայն գյուղապետ Կամո Պետրոսյանը երեխաների պահանջը համարել է ուղղորդված կամակորություն. «Ասում են՝ դասադուլ ենք անելու այնքան ժամանակ, մինչև նոր դպրոց չկառուցվի։ Բայց տասը օրից նոր դպրոցը պատրաստ կլինի, ուղղակի կառուցման աշխատանքները ձգձգվեցին, քանի որ նախագծային փոփոխություններ տեղի ունեցան։ Խնդիր չկա, ուղղակի երեխաներին հրահրում են, երեխաներն էլ չեն հասկանում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ