ՀԱԿ-ում կարծում են, թե Գյումրիում հաղթելու լուրջ նախադրյալներ ունեն. ՉԻ
Կիրակի օրը Գյումրիում և Վանաձորում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Լրագրող Արման Գալոյանը, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում զբաղեցնում է ՀԱԿ ընտրացուցակի 2-րդ հորիզոնականը, «Չորրորդ իշխանության» հետ զրույցում ամփոփելով նախընտրական արշավը, ասել է, թե հոկտեմբերի 3-ին իշխանություններին դառը հիասթափություն է սպասվում։
«Հայ Ազգային Կոնգրեսը Գյումրու ընտրություններին մասնակցելու է հաղթելու նպատակով և այդ հաղթանակին հասնելու համար կան լուրջ նախադրյալներ»,-նշել է նա։ Գալոյանը շեշտել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են անցկացրել Գյումրիի բոլոր թաղամասերում, ընդ որում, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ՀԱԿ ընտրացուցակի առաջին համարը՝ ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Սյուզի Մեխակյանն անձամբ է մասնակցել բոլոր հանդիպումներին, անմիջական զրույցներ ունեցել քաղաքացիների հետ։ «Ես մեր շփումների արդյունքում կասող եմ ասել, որ մենք Գյումրիում բավական շատ ձայներ ստանալու լուրջ շանսեր ունենք»,- նշել է նա։