Հովհաննես Հովսեփյանը մնացել էր Շմայսի հույսին. ՀԺ
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը երեկ խորհրդարան էր եկել. 15-20 րոպե ՀՀԿ խմբակցությունում քննարկումներից հետո Հովսեփյանն ուղղակի փախուստի դիմեց լրագրողներից։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Երբ լրագրողները փորձել են հետաքրքրվել՝ իր պաշտոնում մնալու առաջարկ ստացել է, Հովսեփյանը հիշեցրել է, որ ինքը պաշտոնակատար չի։ Դիտարկմանը, որ լուրեր կան՝ պաշտոնանկ է արվելու, ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ հարցին չի պատասխանում։ «Թողեք գնամ»,-դիմելով լրագրողներին՝ ասել է նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։
«Ի դեպ, ողջ ընթացքում ՊԵԿ նախագահին օգնում էր լրագրողների հարցերից ազատվել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց