Քաղաքական 12:00 29/09/2016

Նալբանդյան. ԼՂ հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե փամփուշտների ուղիով

«Բաքուն, բանակցային գործընթացում լրջորեն ներգրավվելու փոխարեն, ջանքերը կենտրոնացրել է իր ռազմական կարողությունների հզորացման վրա` պատրանք ունենալով, զենքի սպառնալիքի հիման վրա բանակցություններ վարել: Սա զենքի սպառնալիքի ներքո տարվող բանակցությունների հստակ օրինակ է»:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյո՞ք կարգավորումը տեսանելի է» խորագրով ելույթոով հանդես գալով Սթենֆորդի համալսարանի դասախոսների,  գիտաշխատողների և ուսանողների առաջ՝ ասել է   Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

Նա ներկայացրել է՝ 2015 թ.-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 4.8 միլիարդ դոլար` 30 անգամ ավելի, քան 2003թ.-ին, երբ Իլհամ Ալիևը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց իր հորը:

«Մենք զգուշացրել էինք. եթե զենքն առկա է, ապա այն այնպայման կրակելու է: Եվ այդ զենքը բազմիցս է կրակել, ամենավերջին օրինակը այս տարվա ապրիլին էր»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իր ելույթում Նալբանդյանը ներկայացրել է  խնդրի առաջացման պատմությունը, այն լուծելուն ուղղված բանակցությունների ընթացքը, առկա իրավիճակը:

«Հայաստանը միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ միասին, ջանքեր է գործադրում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար: Այս ձևաչափում կողմերը մի քանի անգամ մոտ են եղել կարգավորմանը, բայց վերջին պահին, Ադրբեջանը, որպես կանոն, հետքայլ է կատարել` խափանելով գործընթացը: Դա տեղի ունեցավ 2001 թ.-ին՝ Ֆրանսիայի նախագահ Շիրակի ակտիվ ներգրավվածությամբ բանակցված Փարիզյան սկզբունքների դեպքում, երբ նախագահ Հեյդար Ալիևը հետքայլ կատարեց: Մյուս օրինակը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ակտիվ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններն էին, երբ 2011 թ.-ի Կազանի գագաթաժողովին որդի Ալիևը կրկին հետքայլ կատարեց: Սրանք միայն երկուսն են օրինակների երկար շարքում»,-ներկայացրել է ԱԳՆ պաշտոնակատարը:

Նալբանդյանն ընդգծել է՝ երբևէ չի եղել խնդիրը լուծելու միջազգային բարձր մակարդակի շահագրգռվածության պակաս: Ավելին, 2009 թ.-ից սկսած ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 5 հայտարարություններով: Նրանք առաջարկել են մեկ ամբողջություն հանդիսացող հիմնարար սկզբունքների փաթեթ, որը ապագա համապարփակ կարգավորման հիմք կարող է հանդիսանալ: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ընդունել է այն` որպես բանակցությունների հիմք:

Եռանախագահ երկրների նախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Տվյալ առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

«Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, քանի որ բանակցող կողմերից մեկը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պատրաստ չէ ընդառաջ գնալ այս առաջարկին և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է տապալել խաղաղ կարգավորման գործընթացը: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները:

Ադրբեջանի ղեկավարությունը, որը որդեգրել է այլատյացության, ագրեսիվ հակահայկական դիրքորոշում, հաճախ կիրառում է հետևյալ նշանաբանը. «Աշխարհի հայերը մեր համար մեկ թշնամին են»: Պատմությանը հայտնի են էթնիկ ատելության նմանատիպ օրինակներ, ներառյալ ոչ այդքան վաղ անցյալում: Ադրբեջանի դպրոցների 11-րդ դասարանի համար նախատեսված պատմության դասագրքերում նշվում է, որ հայերը թյուրք ժողովուրդների գենետիկ թշնամիներն են: Եվ հենց նմանօրինակ քարոզչության ներքո դաստիարակված սերունդն է ապրիլյան քառօրյա ագրեսիայի ժամանակ իրագործել զազրելի ոճրագործություններ: Եվ հենց այդ սերունդն է ականատես եղել Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպայի հերոսացմանը: Հետագայում մարդասպանը հանձնվել էր Ադրբեջանին, որտեղ վերջինս հռչակվել էր հերոս և երիտասարդության համար ընդօրինակման խորհրդանիշ»,-ասել է Նալբանդյանը:

Նա ներկաներին  տեղեկացրել է, որ Ադրբեջանում ոչնչացվել է հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների մեծ մասը, ներառյալ միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցները՝ Ջուղայի գերեզմանատան հազարավոր խաչքարեր: Բաքվի իշխանությունները մի քանի անգամ մերժել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների՝ տվյալ վայր այցելելու թույլտվությունը: Ադրբեջանցի ականավոր վիպագիրը ենթարկվել է հալածանքների և ճնշումների Ադրբեջանում հայերի ջարդերի մասին գրելու և հաշտեցման կոչով հանդես գալու պատճառով:

«Քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր շփումներ են ունեցել ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ճաղերի ետևում են հայտնվել որպես հայ լրտեսներ: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ոչ միայն լռեցնել անկախ ձայները երկրի ներսում, բայց նաև արտաքին հարթակում: Ավելի քան հարյուր լրագրող է ներառվել Ադրբեջանի, այսպես կոչված, սև ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելու կամ վերջինիս մասին գրելու պատճառով: Հիրավի, ինչպես գրել է «Վաշինգթոն Փոսթը», Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն փորձում է կործանել անհատական կյանքեր, այլև բանտարկել ազատության բուն գաղափարը: Եվ սա անակնկալ չէ մի երկրի համար, որը դասվում է աշխարհի ամենագրաքննվող տաս երկրների շարքին:

Եթե առկա է հակամարտության կարգավորման ապացուցված որևէ բաղադրատոմս, ապա դրա առանցքը պետք է լինի հասարակությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելը: Վստահության ամրապնդումը մեկ այլ կարևոր հարթակ է, որը նույնպես մեծապես խրախուսվում է միջազգային միջնորդների կողմից, հատկապես ապրիլյան զարգացումներից հետո: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման նպատակով պետք է ստեղծվեն ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ:

Սա էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ մայիսին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վիեննայում կազմակերպված և հունիսին ՌԴ նախագահի կողմից Սանկտ Պետերբուրգում հյուրընկալած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, որը կարող է նաև լինել կանխարգելման մեխանիզմ, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում, որն իրականացնում է հրադադարի դիտարկումներ:

Այս առաջարկությունները նոր չեն, դրանք եռանախագահների կողմից բազմիցս վերահաստատվել են: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը համաձայնություն են տվել դրանց, սակայն Ադրբեջանը մերժել է:

Հատկանշական է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը և անդամ Էլիոտ Էնգելն ավելի քան 80 կոնգրեսականների հետ միասին հավանության են արժանացրել վերոնշյալ առաջարկությունները և վստահության ձևավորման այլ միջոցները: Նրանք կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել շփման գծի երկայնքով հստակ ագրեսիվ գործողությունները: Անշուշտ, պատասխանատվության պետք է ենթարկվի այն կողմը, որը խախտում է հրադադարը, որը հրաժարվում է վստահության ձևավորման միջոցներից, որը մերժում է միջնորդների առաջարկությունները: Հակառակ պարագայում, անպատժելիության մթնոլորտը կխրախուսի ապակառուցողական քաղաքականության շարունակականությունը: Բաքուն միջնորդներին, ներառյալ՝ Միացյալ Նահանգներին, մեղադրում է իսլամաֆոբիայի և Ադրբեջանի դեմ դավադրության մեջ։ Ադրբեջանական կողմը միջնորդներին պիտակավորում է անօգուտ զբոսաշրջիկներ:

Տիկնայք և պարոնայք,

240 տարի առաջ Անկախության հռչակագրով հիմնադրելով անկախ Միացյալ Նահանգներ՝ այս հզոր երկրի հիմնադիր հայրերն ապացուցել են, որ ոչինչ չի կարող ժողովուրդներին զրկել անկախության իրավունքից: Դա այն է, ինչին ձգտում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ժողովրդավարական ուղիով իրենց կյանքը տնօրինելու ազատություն՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա: Այս իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում որպես նպատակ, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե փամփուշտների ուղիով»,-ելույթը եզրափակել է ԱԳ նախարարի պաշտոնբակատարը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}