Պաշտպանության և արտաքին գործերի նախարարները կնշանակվեն մինչև հոկտեմբերի 3-ը
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետո զրույցում ՀՀԿ խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով կադրային հարցերին, ինչպես նաև՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակման կամ վերանշանակման հարցին՝ նշեց, որ այդ նշանակումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների մեջ են:
«Մինչև հոկտեմբերի 3-ը Նախագահը կանի այդ նշանակումները կամ վերանշանակումները», - ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը չբացառեց նաև մարզպետների փոփոխությունները` նշելով, որ ՀՀ նախագահն իր ծրագրային ելույթում ասաց` կլինեն փոփոխություններ՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև կառավարություն և դատաիրավական համակարգ:
Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով ներկայիս կառավարության գործունեությանն՝ ասաց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կառավարության գործունեության համար կրում է ամբողջական պատասխանատվություն: Նման պատասխանատվություն, ըստ նրա, ՀՀԿ-ն կրել է նաև բոլոր նախկին հանրապետական կամ հանրապետականի կողմից առաջադրված վարչապետների համար:
Հարցին, թե արդյոք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և նորանշանակ անկուսակցական նախարարները կընդգրկվեն ՀՀԿ կազմում, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»:
ՀՀԿ խոսնակն անդադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին՝ նշեց, որ այս պահի դրությամբ հանդիպում նախատեսված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին