Չինացի բժիշկներին արգելել են նոր iPhone գնել
Չինաստանի Չունցին քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին արգելել են գնել Apple ընկերության նոր սմարթֆոնները iPhone 7 և iPhone 7 Plus՝ աշխատանքից հեռացվելու սպառնալիքով: Լուրը գրում է Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ Չունցինում կանանց հիվանդանոցի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան ընկերության նոր սմարթֆոններն «էքստրավագանտ» կյանքի դրսևորումների դեմ պայքարելու համար: Նշվում է, որ ցանկացած մեկը, ով կխախտի արգելքը, կարող է զրկվել տարվա արդյունքներով պարգևավճարից և անգամ հեռացվել աշխատանքից:
Ինչպես գրում է South China Morning Post թերթը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, հիվանդանոցի տնօրենը հաստատել է անձնակազմի համար համապատասխան հրահանգի հրապարակումը: Նրա խոսքով՝ արգելքի նպատակը տեղական բրենդների սատարումն է:
Նա նաև նշել է, որ աշխատակիցներին նախկինում ևս արգելված է եղել օգտվել Apple-ի սմարթֆոնների այլ մոդելներից՝ iPhone 6 և iPhone 5:
Աղբյուրը հավելում է, որ ներկա պահին Չինաստանի տարբեր քաղաքներում Apple-ի 36 մասնագիտացված խանութ կա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ