Ջոն Բրենան. Մոսկվան Վաշինգտոնի հակառակորդն է բազմաթիվ ոլորտներում
Մոսկվան Վաշինգտոնի հակառակորդն է բազմաթիվ`այդ թվում և տեղեկատվական անվտանգության ոլորտում: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը:
Բրենանի խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ հակառակորդն է «մի շարք ոլորտներում»: Ըստ նրա՝ Ռուսաստանը «իրեն շատ ագրեսիվ է պահում արտաքին քաղաքական ուղղությամբ»:
«Նրանք նաև շատ ագրեսիվ են կիբերոլորտում: Այնպես որ, կարծում եմ՝ մենք պետք է շատ ուշադիր լինենք այն հարցում, թե ինչ կարող են անել ռուսները»,- նշել է Բրենանը:
«Կարծում եմ՝ մենք պետք է զգուշություն ցուցաբերենք այն հարցում, թե պե՞տք է հավատալ արդյոք որոշ բաների, որոնց մասին նրանք հրապարակավ հայտարարում են, և պե՞տք է արդյոք հրաժարվել որևէ գործունեությունից, որով նրանք պատրաստվում են զբաղվել»,- հավելել է ԿՀՎ տնօրենը: