Վենգերը՝ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու
Isport.ua-ի տեղեկություններով՝ լոնդոնյան «Արսենալի» ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը մոտ ժամանակներս կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Հիշեցնենք, որ Վենգերի հնարավոր նշանակման մասին լուրեր դեռ ամռանը կային, երբ հեռացավ Ռոյ Հոջսոնը։ Սակայն այն ժամանակ ֆրանսիացին որոշեց մնալ «Արսենալում», և Անգլիայի հավաքականի ղեկն ստանձնեց Սեմ Էլլարդայսը։
Այժմ, երբ Էլլարդայսը կոռուպցիոն սկանդալի պատճառով հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան փորձում է կազմակերպել Վենգերի տեղափոխությունը «Արսենալից»։
Հայտնի է, որ այս անգամ ԱՖԱ-ն կընդունի, որ 66-ամյա Վենգերը մինչև մրցաշրջանի ավարտը մնա «Արսենալում», իսկ այնուհետև սկսի աշխատանքն ազգային թիմում։ Մինչ այդ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Գարետ Սաութգեյթը։