Կսահմանվեն կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը նպաստող ածանցյալ ֆինանսական գործիքներ
Կառավարությունը հավանություն է տվել ««Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրա ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական գործիքների, մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման և խթանման անհրաժեշտությամբ։
Օրինագծերի նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ և համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում: Նման ֆինանսական գործարքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր և կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: