Կառավարության շենքի դիմաց՝ աշխատավարձ վճարելու պահանջով
Կառավարության այսօրվա նիստն էլ անցավ շենքի դիմաց իրենց խնդիրների լուծման հույսով բողոքի դուրս եկած քաղաքացիների բացականչությունների ու երբեմն-երբմեն էլ՝ հնչող սուլոցների ներքո:
«Կարճ ասած, մեր աշխատավարձն ենք պահանջում»,-Panorama.am-ին ասաց Բյուրեղավանի բնակիչ Սևան Մանուչարյանը:
Նա աշխատել է ապակե տարաներ պատրաստող գործարանում: Այժմ ընկերությունը չի աշխատում: Աշխատակիցներին չեն վճարել՝ գումար լինի, կտանք:
«Որոշել ենք դիմել մեր վարչապետին, հույս ունենք, որ ժողովրդի համար մի բան կանի»,-ասաց քաղաքացին:
Խնդրի մանրամասները մյուս աշխատակիցների դժգոհությունները՝ տեսանյութում: