Նախագահ Սերժ Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մհեր Պետրոսյանը նշանակել է Հայաստանի վարչական դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ԱԽ-20-Ե-22 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Մհեր ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր» նշված է նախագահի հրամանագրում: