Սպորտ 17:00 29/09/2016 Հայաստան

«Երևան օփենի» ժամանակ ՖԻԴԵ-ն թույլատրել է սահմանել գրոսմայստերական և միջազգային վարպետի նորմաներ

Հոկտեմբերի 1-10-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն շուրջ 11 երկրների 132 շախմատիստներ: Միջազգային մրցաշարեր Հայաստանի տարբեր քաղաքներում շատ են կազմակերպվել, սակայն «օփեն» անվանմամբ անցկացվում է միայն Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը՝ Ջերմուկում:

«Երևան-օփենի» բացման հանդիսավոր արարողությանը քիչ ժամանակ է մնացել: Նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտվել են և այժմ սպասում ենք մասնակիցների ժամանմանը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը: 

Աշխարհի տարբեր երկրների տարբեր քաղաքներում անցկացվում են շախմատային նման մրցաշարեր: Հարևան երկրում նույնպես կա «Բաքու Օփեն» անվանումը կրող մրցաշար:

«Սեպտեմբերի 28-ին իրենց մոտ ավարտվեց այդ մրցաշարը: Սպասվում էր, որ Օլիմպիադայից հետո իրենք շատ ուժեղ կազմ կհավաքեն, բայց, համեմատելով մեր նախնական մեկնարկային մասնակիցների ցանկը, կարող ենք փաստել, որ մենք գերազանցում ենք իրենց՝ մասնակից ուժեղ և տիտղոսակիր շախտմատիստների առումով: Մասնավորապես, իրենց մոտ մասնակցել է 12 գրոսմայստեր, մեզ մոտ գրանցված են արդեն 23-ը»,- ասաց Քալանթարյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարևան երկրում «Բաքու օփենն» անցկացվում է մի քանի տարի շարունակ, իսկ մեզ մոտ՝ առաջին անգամ, իհարկե, սա մեծ հաջողություն է:  Հոկտեմբերի 1-ին, 18.00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայի շենքում տեղի կունենա Բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինի նաև ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Երևան Օփենն» անցկացվում է Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում և ունի իր նպատակը, որի մասին խոսեց Նորայր Քալանթարյանը:

«Ուզում ենք ցույց տալ, որ շախմատով ևս կարող ենք ներկայանալ և հրապուրել զբոսաշրջիկներին, որպեսզի գան Երևան: Մարզական նպատակն էլ այն է, որ մենք ունենք բավականին տաղանդավոր շախմատիստներ, որոնք մրցաշարային պրակտիկայի պակաս ունեն: Իրենց համար բավական թանկ է նստում արտասահմանյան երկրներ մեկնելն ու միջազգային մրցաշարերի մասնակցելը, որպեսզի կարողանան մրցել աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ և լրացնեն միջազգային նորմաներ: Մրցաշարի կարևորագույն արժեքներից մեկն այն է, որ մենք ունենք ՖԻԴԵ-ի պահանջներին բավարարող արտասահմանցի տիտղոսավոր շախմատիստներ, ինչը մեզ թույլ է տալիս սահմանել գրոսմայստերական և միջազգային վարպետի նորմաներ»,- ասաց Քալանթարյանը:

Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե ընտրության հնարավորության դեպքում ո՞ւմ է տրվում միջազգային տնային այս մրցաշարին մասնակցելու իրավունքը՝ արտասահմանցի շախմատիստներին, թե՞ այդ նույն պրակտիկայի պակասն ունեցող հայ շախմատիստներին, Նորայր Քալանթարյանը պատասխանեց, որ բնականաբար, իրենց նպատակը երիտասարդ հայ շախմատիստներին իրենց տաղանդը բացահայտելու հնարավորություն տալն է:

«Եթե երեխան ընդունակություն ունի և առաջընթացի տեղ կա, գործուղում ենք տարբեր մրցաշարերի և առաջնությունների մասնակցելու: Այսինքն ոչ մի երեխա, ով ունի արժանիքներ և պոտենցիալ, ֆինանսական խնդիրների պատճառով չի զրկվի մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է դրսից հրավիրված շախմատիստներին, ապա մենք կոնֆենսացնում ենք միայն տոմսի արժեքը, մնացած ծախսերն իրենց վրա են: Մրցաշարային ֆոնդը կազմում է 16,000 ամերիկյան դոլար: Առաջին 15 տեղերը գրաված մարզիկների համար մրցանակներ են սահմանված, առաջին տեղը գրաված շախմատիստը կստանա 3000 դոլար: Կարծում եմ՝ մրցանակները մեծ մասամբ կմնան Հայաստանում»,- ասաց Քալանթարյանն ավելացնելով, որ Հայաստանից կմասնակցեն բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ բացառությամբ Կարեն Գրիգորյանի, ով Սերբիայի ակումբային առաջնությանն է մասնակցում, Գաբրիել Սարգսյանի ու Հրանտ Մելքումյանի, ովքեր ևս այլ մրցաշարերի են մասնակցելու:

Բացի «Երևան օփենից», հոկտեմբերի 1-2-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» անվանումը կրող միջազգային կոնֆերանսը: Այն կազմակերպում է Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կոնֆերանսի անցկացմանն աջակցում է շախմատի համաշխարհային ֆեդերացիան, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանը: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, ով, ի դեպ, Հայաստանի շախմատի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանի եղբայրն է:

«Այս տարի կոնֆերանսին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ: Առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 2014 թ.: Այդ ժամանակ այն կրում էր «Շախմատը դպրոցում» անվանումը: Մեծածավալ աշխատանք է կատարվել այս տարիների ընթացքում: 2011 թ. սկսած, երբ շախմատը ներդրվեց դպրոցներում որպես պարտադիր առարկա, Հայաստանի շախմատի ակադեմիայում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական համալսարանում բացվեց շախմատի ամբիոն:

2015 թ. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ բացվեց շախմատի հետազոտման կենտրոն և թե կենտրոնի, թե ամբիոնի աշխատակիցները վերջին 3 տարիների ընթացքում անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ, որոնց արդյունքները կներկայացվեն կոնֆերանսի ժամանակ: Մեր մեթոդիստները, հոգեբաններն ու սոցիոլոգները կոնֆերանսի ընթացքում կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունանքերը:

Բացի այդ, մեծ գործունեություն է ծավալվում դպրոցներում, արդեն 10-րդ անգամ դպրոցականների շրջանում անցկացվում է դպրոցականների օլիմպիադա, որին մասնակցում են 15,000 աշակերտներ: Օլիմպիադան անցկացվում է 4 փուլով, և որպեսզի երեխաներին ավելի շատ մոտիվացնեն, այդ մրցաշարի հաղթողները մասնակցում են դպրոցականների միջազգային մրցաշարի, որը կրում է «Սպիտակ նավակ» անվանումը»,- ասաց Անդրիասյանը:

Ի դեպ՝ «Սպիտակ նավակ» մրցաշարին այս տարի հայ դպրոցականները մասնակցել են 2-րդ անգամ և գրավել են մրցանակային 3-րդ տեղը, իսկ նախորդ տարի Չեխովի անվան դպրոցի թիմը դարձել էր մրցաշարի հաղթող:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրվել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}