Լոռիում գերմանացի զբոսաշրջիկն ընկել է 20 մետր բարձրությամբ ժայռից
Այսօր ժամը 13.10-ին ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում զբոսաշրջիկն ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 1967 թ. ծնված Ք. Բ.-ն ընկել է ամրոցի մոտակա ժայռից՝ մոտ 20 մ բարձրությունից:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փրկարարները զբոսաշրջիկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին