«Ռոստելեկոմը» հայտարարել է ամպային լուծումների շուրջ համագործակցության մեկնարկի մասին
Այսօր հայաստանյան «Ռոստելեկոմը», «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցչությունը և «Մոնտ» ընկերությունը պաշտոնապես հայտարարել են «ամպային» լուծումների ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։
«Ռոստելեկոմ»-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր երեք կառույցների ղեկավարները, ներկայացվել է լիովին նոր մոտեցում արտոնագրված ծրագրային փաթեթների լուծումների վերաբերյալ։
Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն կընձեռվի ամսական բաժանորդագրության տարբերակով ձեռք բերել և օգտվել Մայքրոսոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթից՝ հիմնված ամպային լուծումների իրականացման վրա, ինչն ավելի դյուրին և հարմար կդարձի բիզնես գործընթացները:
Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված են Office 365 երեք արտոնագրային փաթեթների տարբերակներ՝
- Business Essential (Միայն օնլայն ծառայություններ և 1ՏԲ հիշողություն Onedrive-ում)
- Business (1ՏԲ հիշողություն Onedrive-ում և տեղադրվող Office 2016 Standard)
- Business Premium (օնլայն ծառայություններ, Onedrive և տեղադրվող Office 2016 Standard)։
««Ռոստելեկոմը» հայաստանյան կորպորատիվ շուկայում երկար տարիներ կայուն և առաջատար դիրք է գրավում՝ շնորհիվ ընկերություններին մատուցվող բարձրակարգ ծառայությունների և սպասարկման ժամանակակից և անհատական համակարգի։ Մենք մշտապես արդիականացնում ենք մեր կողմից բիզնեսին մատուցվող ծառայությունների փաթեթները՝ ավանդական հեռահաղորդակցության ծառայությունները հավելելով բիզնեսի համար շատ կարևոր և անհրաժեշտ նորարական լուծումներով, որոնցից մեկն է՝ ամպային ծրագրային լուծումը: Ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մեկնարկով հնարավորություն կընձեռվի մեր հաճախորդներին մեկ աղբյուրից լայնաշերտ Ինտերնետի, Հեռախոսակապի, ԱյՓի հեռուստատեսության, և այլ ծառայությունների հետ մեկտեղ գնել «Մայքրոսոֆթի» ծրագրային լուծումները, այսինքն՝ այն ծառայությունների ամբողջական փաթեթը, որն անհրաժեշտ է բիզնեսին, ընդ որում ծրագրերի օգտագործման արտոնագրերի նախընտրելի ժամկետները կարող են որոշվել հաճախորդի կողմից»,- նշել է Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։