Լևոն Արոնյանը 4-րդ ոչ ոքին է խաղացել
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4-րդ ոչ ոքին է խաղացել: Այս անգամ Արոնյանը սև խաղաքարերով միավորը կիսել է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիի հետ, ով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակել է 2 միավոր, իսկ ահա Նեպոմնյաշչին իր ակտիվում ունի 3 միավոր: 5-րդ տուրում Արոնյանը կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները