Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպանը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին
Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները ռազմավարական չեն,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
Լրագրողի այն հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչո՞ւ է լռում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին, Ռիչարդ Կոզլարիչը մասնավորապես պատասխանել է. «Հատուկ պայմաններում, երբ ԱՄՆ-ն Ադրբեջանի պես երկրների հետ ունի ընդհանուր շահեր, Ադրբեջանի նավթի և գազի գործոնով պայմանավորված Վաշինգտոնը փորձում է վարել «լուռ դիվանագիտություն», սակայն այդ երկրների քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ նրանց է փոխանցվում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մտահոգությունը»:
Անդրադառնալով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարին՝ Ադրբեջանում Միացյալ նահանգների նախկին դեսպանը պատասխանել է. «Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները ռազմավարական չեն: Ադրբեջանի պետական պաշտոնյաների ցանկությունից է կախված, արդյո՞ք Ադրբեջանը ցանկանում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազատ խոսքի ոլորտում համագործակցել ԱՄՆ-ի հետ, թե՞ ոչ»: