Ախալցխայի հայկական Սբ. Նշան եկեղեցին արդեն ունի գիշերային լուսավորություն
Ախալցխայի Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ. Նշան եկեղեցին վերջապես ունի գիշերային լուսավորություն: Այս մասին գրում է akhaltskha.net կայքը:
Ըստ աղբյուրի, մի քանի օր առաջ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաջուտաձեն բարձրացել էր Սբ. Նշան եկեղեցի և զրուցել եկեղեցու հարևանությամբ ապրող հայերի հետ: Նահանգապետը մարդկանց հետ քննարկել էր եկեղեցու լուսավորության և ժանգոտված գմբեթների ներկելու տեխնիկական հարցերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 16-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորի թեկնածու Գեորգի Կոպաձեն հանդիպել էր քաղաքի հայ հասարակության հետ, որտեղ խոստացել էր Սբ. Նշան եկեղեցու համար անցկացնել գիշերային լուսավորություն: Այդ ժամանակ մարդիկ պատգամավորի թեկնածուին խնդրել էին լուծել նաև ժանգոտված գմբեթների ու կտուրի ներկելու համար իրավունք ստանալու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան