Արցախի Իվանյան համայնքում գինու նոր գործարանը պատրաստ է շահագործման
Արցախի Իվանյան համայնքում նորակառույց ջերմոցներ են բացվել: բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:
Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որ հատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա:
Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաև Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան և, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրական հնարավորություններին:
Այնուհետև Ա. Հարությունյանը ուղևորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների և խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետ կապված մի շարք հարցեր:
«Այս կարևոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմնորոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,- ասել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ պետք է փոխվեն եղած մոտեցումները, և գյուղատնտեսությամբ զբաղվեն միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձինք:
«Փոխվելու են նաև կառավարության մոտեցումները, և առաջիկայում աջակցություն են ստանալու միայն այն ֆերմերները, ովքեր կհետևեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցած գյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ և ցածր բերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին