Բրազիլիայի բանտից մոտ 500 մարդ է փախել
Սեպտեմբերի 29-ի գիշերը Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Ժարդինոպոլիս քաղաքի բանտից 470 դատապարտված դիմել է փախուստի: Սկզբում իշխանությունները հայտարարել էին 200-ի մասին:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ,կարողացել են հայտնաբերել 338 դատապարտվածի, 132-ին դեռ փնտրում են:
Նշվում է, որ այդ բանտը նախատեսված է 1000 դատապարտվածի համար, փախուստի պահին բանտում եղել է 1800 մարդ:
Բրազիլիայի ռազմական ոստիկանությունը հայտարարել է, որ փախուստից առաջ նրանք հրկիզել են քրեակատարողական հիմնարկի շենքերից մեկը: