Էրդողանը կոչ է արել խորհրդարանին հնարավորինս շուտ ընդունել նոր սահմանադրություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել խորհրդարանին հնարավորինս կարճ ժամկետներում ընդունել նոր սահմանադրություն: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Hurhaber-ին:
«Մենք պետք է կարճ ժամկետում ընդունենք նոր սահմանադրություն: Նվազագույնն անհրաժեշտ է հիմնական օրենքում կատարել մասշտաբային փոփոխություններ»,- ասել է նա:
Թուրքիայի առաջնորդը նաև դրական է գնահատել այն միջոցառումները, որոնք արդեն արվել են այս հարցի հետ կապված և աջակցություն է հայտնել սահմանադրությունը վերանայելու աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ