Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ավելի մեծ լիազղորություններ տալ Ալեքս Ֆերգյուսոնին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խնդրել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին օժտել ավելի լայն լիազորություններով։ Ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, 74-ամյա շոտլանդացու օրոք «ՄՅու»-ն վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 2013 թ., որից հետո սըր Ալեքսն ավարտել է կարիերան։
Այժմ Ֆերգյուսոնն ընդգրկված է ակումբի տնօրենների խորհրդում և նրա դեսպանն է, սակայն կադրային որոշումներ կայացնելիս նրա որոշումները հաշվի չեն առնում։
Հիշեցնենք, որ 6 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները