Շահինը կհեռանա «Բորուսիայից»
Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույսեր չի կապում 28-ամյա թուրք կիսապաշտպանի հետ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շահինի ծառայություններով հետաքրքրված են «Գալաթասարայն» ու «Ֆիորենտինան»։
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շահինը ոչ մի հանդիպում չի անցկացրել դորտմունդյան թիմի կազմում։