Ոստիկանությունը Մյունխենի կայարանում կանգնեցրել է Շվարցենեգերին՝ կանոնները խախտելու համար
Ոստիկանությունը Կալիֆորնիայի նախկին քաղաքապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերին Մյունխենի կենտրոնական կայարանում կանգնեցրել է կանոնները խախտելու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated press-ին:
Հաղորդվում է, որ նախկին քաղաքական գործիչը իր թիկնապահի հետ հեծանիվով անցնելիս է եղել կայարանի հարթակներից մեկով: Շվարցենեգերը ներողություն է խնդրել կայարանի կանոնները խախտելու համար և բացատրել, որ հեծանիվով է, քանի որ քայլելու հետ կապված խնդիր ունի:
Դերասանն իրեն կանգնեցրած ոստիկանի հետ լուսանկարվել է, այնուհետև լքել է կայարանը՝ ոտքով: