Պակիստանում արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրությունը
Պակիստանի խոշոր կինոթատրոններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրությունը, որպես համերաշխություն իրենց զինված ուժերի հետ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ բոյկոտը հայտարարվել է երկրի խոշոր քաղաքներում՝ Կարաչիում, Լահորում և մայրաքաղաք Իսլամաբադում:
Կինոթատրոնները խոստացել են չցուցադրել հնդկական ֆիլմեր առնվազն մի քանի շաբաթ, կամ էլ մինչև երկու երկրների հարաբերությունների կարգավորումը: Ընդ որում կինոթատրոնների սեփականատերերը խոստովանում են, որ այս որոշման հետևանքով կարող են ֆինանսապես տուժել: Բոլիվուդում նկարահանված ֆիլմերը մեծ ժողովրդականություն են վայելում Պակիստանում: Պակիստանի կինոարդյունաբերությունը փորձում է մրցակցել Բոլիվուդում, սակայն առայժմ էապես զիջում է:
Մինչ այս Հնդկաստանի պրոդյուսերների ասոցիացիան հայտարարել էր, որ արգելում է պակիստանցի դերասաններին աշխատել Բոլիվուդում:
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները վերջին օրերին լարվել են Քաշմիրում հակամարտության պատճառով: Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Պակիստանին սահմանակից հնդկական գյուղերի բնակիչները լքում են տները՝ զգուշանալով զինված բախումների նոր փուլից: Սեպտեմբերին Քաշմիրում հարձակում էր իրականացվել հնդիկ զինվորականների վրա, որի ընթացքում զոհվել էր 18 զինվոր:
Հնդկաստանը հարձակման մեջ մեղադրում է Պակիստանին, Իսլամաբադը հերքում է մեղադրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում