Փարպիում մոմից բռնկված հրդեհից տունն ամբողջությամբ այրվել է
Փարպիում մոմից բռնված հրդեհից այրվել է ողջ տունը, ինչպես նաև հարևանի տան տանիքը: Ոստիկանությունից մանրամասնում են, որ սեպտեմբերի 29-ին ահազանգ են ստացել, ըստ որի Արագածոտնի մարզի Փարպի գյուղի սկզբնամասում տան տանիք է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, 1958 թ. ծնված Գոհար Զ.-ի տանը վառվող մոմից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է վերջինիս տունն ամբողջությամբ և հարևանի՝ 1969 թ. ծնված Զաքար Ս.-ի տան տանիքը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 12.10-ին:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: