Գրոհայինները Մոսուլում փակել են ֆոտոստուդիաները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքում փակել են բոլոր ֆոտոստուդիաները: Մոսուլը Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, բնակչությունը հասնում է մոտ մեկ մլնի: Այն գրոհայինները համարում են իրենց գլխավոր ժառանգությունն ու Իրաքի մայրաքաղաքը:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, որևէ պատճառ նման սահմանփակման համար չի նշվում: Հայտնի է, որ խմբավորման ղեկավարները շարքային գրոհայիններին արգելել են տեսանկարահանվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մոսուլը գրեթե առանց դիմադրության գրոհայիններին հանձնվել է 2014-ի հունիսի 10-ին: Ռազմական փորձագետների գնահատականներով, քաղաքում այժմ գործում են մինչև 10 հազար գրոհայիններ:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի նախագահը միջազգային հանրությանը խնդրել է ազատագրել Մոսուլը
- Մոսուլի ազատագրման գործողությունը կսկսվի մյուս ամսվանից
- Իրաքում սկսվել է Մոսուլի ազատագրման օպերացիան
- Իրաքի նախագահ. Թուրքական ուժերի տեղակայումը Մոսուլում միջազգային նորմերի խախտում է
- Իրաքի նախկին վարչապետը մեղադրվում է Մոսուլը իսլամիստներին հանձնելու մեջ
- BBC. Մոսուլի բնակիչները պատմում են Իսլամական Պետության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին