Ի՞նչ պատճառներով «Ռեալի» խաղին չեն մասնակցի Ռամոսն ու Մոդրիչը
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չեն մասնակցի Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Էյբերի» հետ կայանալիք հանդիպմանը: Լուկան ծնկի վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել: Բուժզննման արդյունքները ցույց են տվել, որ խորվաթ ֆուտբոլիստը բաց կթողնի 3-4 շաբաթ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Ինչ վերաբերում է Ռամոսին, ապա նա չի հայտնվել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հրապարակած 19 ֆուտբոլիստների հայտացուցակում, ովքեր պետք է մասնակցեն վերոնշյալ հանդիպմանը: Բանն այն է, որ Զիզուն թիմի ավագին հանգստի հնարավորություն է ընձեռել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին