Ստամենկովիչ. «Հասցրել եմ ընկերանալ Մալաքյան եղբայրների հետ»
«Արարատի» և «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ 26-ամյա Միլոշ Ստամենկովիչը, ով ներկայումս հանդես է գալիս Կամենսկոյեի «Ստալում», ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նույն թիմում ընդգրկված Գոռ և Էդգար Մալաքյանների մասին:
«Այս ակումբում հասցրել եմ ընկերանալ Մալաքյան եղբայրների հետ: Նրանք որակյալ ֆուտբոլիստներ են և լավ ընկերներ, ովքեր դժվարին պահին կաջակցեն քեզ: Թիմում կան ևս մի քանի լեգեոներներ, ում հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Ինձ այստեղ օգնում են նաև տեղի խաղացողները»,- ասել է Ստամենկովիչը: