Օգոստոսին փողի բազան աճել է 15 354 մլն. դրամով. ԱՎԾ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների փողի բազան 2016թ. օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 852 285 մլն. դրամ և հուլիսի նկատմամբ աճել՝ 15 354 մլն. դրամով:
ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների, 2016թ. օգոստոսի վերջի դրությամբ փողի զանգվածը կազմել է 1 980 808 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ նվազել՝ 20 175 մլն դրամով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2016թ. օգոստոսի վերջին կազմել է 1 064 618 մլն. դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել՝ 2 470 մլն. դրամով կամ 0.2%-ով, իսկ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել`101 184 մլն. դրամով կամ 10.5 %-ով: