Տնտեսություն 17:43 12/10/2016 Հայաստան

Մանասերյան. Ռուսական շուկա թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումների վերացումը հայկական կողմի վրա ազդեցություն չի ունենա

Ռուսաստանի կառավարությունը թուրքական մի քանի մրգերի մասով չեղյալ է համարել ներկրման սահմանափակումները: ՌԴ կառավարության էջից տեղեկանում ենք, որ խոսքը մանդարինի, նարնջի, դեղձի, ծիրանի ու այլ ցիտրուսների  մասին է:

Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը զուգընթաց այս գյուղմթերքների ցանկը կարող է ընդարձակվել: Մոտ մեկ տարի առաջ, երբ Ռուսաստանը հայտարարեց թուրքական գյուղմթերքների ներկրման սահմանափակումների մասին, հայկական կողմից հնչեցին ոգևորված հայտարարություններ՝ շուկայի բացը կարող են լրացնել հայկական պտուղ-բանջարեղենը:

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ անհամադրելի բաներ են:

«Հայաստանը փորձ կատարեց ռուսական շուկայում ոչ միայն թուրքական, այլև դրանից առաջ պատժամիջոցների արդյունքում եվրոպական երկրների բացը լրացնել: Ես կարծում եմ, որ դրանք շտապողականության արդյունք են»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, հաշվարկները ցույց են տալիս Հայաստանը լավագույն դեպքում անգամ չի կարող նման շուկաներ լրացնել: Տնտեսագետն ընդգծում է՝ հայկական պտուղ-բանջարեղենի արտահնաման ծավալները կարող են ավելանալ մի շարք գործոնների առկայության պարագայում, որոնցից առավել կարևորը բարձր որակի ու ծավալների պահպանումն է:

Թ. Մանասերյանի խոսքով, նախորդ տարի հայաստանյան գյուղմթերքի՝ ՌԴ  արտահանման ծավալները կրկնապատկվել են, այս տարի ևս դրական տեղաշարժ կա, սակայն դա պայմանավորված չէ սահմանափակումների կիրառմամբ:

«Հայկական ապրանքներն իրենց տեղն ունեն ռուսական շուկայում: Հայկական բրենդը պետք է զարգացնել ռուսական շուկայում՝ որակը բարձր պահելով»,-ասաց նա, նկատելով, որ թուրքական ապրանքի՝ Ռուսաստան ներմուծման սահմանափակումների վերացումը ևս չի կարող որևէ  ազդեցություն ունենալ հայկական գյուղմթերքի արտահանման աճի վրա:

Մանասերյանն ընդգծեց, երբ արգելվեց թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա, դրանք սկսեցին ավելի շատ հայտնվել հայաստանյան շուկայում: Տնտեսագետի խոսքով, նույնիսկ դեպքեր են եղել, երբ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների գիտությամբ  թուրքական լոլիկը վերամակնշավորված հայտնվել է ռուսական շուկայում:

«Այստեղ տնտեսականից բացի առկա է նաև քաղաքական խնդիր: Թուրքական  ոսկերչական իրերը մաքսանենգ ճանապարհով հայտվել էին ռուսական շուկայում, այստեղ խառն էր նաև հայկական ընկերության մատը: Դա լուրջ դժգոհություն էր առաջացրել Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական շրջանակներում: Պետք է Հայաստանը ձեռնպահ մնա նման բաներից»,-ասաց նա:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը հետևել է թուրքական մամուլին, ասաց, մինչ այս պահը սահմանափակումների վերացման վերաբերյալ հրապարակումներ չեն եղել:
«Ռիա Նովոստի» գործակալությունն այսօր տեղեկացրել էր   Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչի հայտարարության մասին, որի համաձայն ՌՈւսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի  2017-ի վերջին:

«Մենք նախատեսում ենք այդ պայմանագիրը կնքել 2017-ի վերջին, իսկ եթե մեր փորձագետները ավելի մեծ ջանքեր գործադրեն, հնարավոր է, ստորագրումը կայանա 2017-ի կեսերին»,-Ստամբուլում հայտարարել է թուրք նախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:21
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում «ձրիակերները» համալրել են երկրի բյուջեն
Բելառուսում 54 հազար բնակիչ վճարել է «ձրիակերության հարկ», ինչի մասին հայտնել է հանրապետության հարկերի և գանձումների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում Հարավային Կովկասում. Վիգեն Սարգսյան
«Նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ»:
Աղբյուր` Panorama.am
12:07
ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված Պետրոսյանի փաստաբանն ահազանգում է
«Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է»:
Աղբյուր` Panorama.am
12:00
Զոհրաբ Մնացականյան. Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման
«Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջարդերին Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ վայրերում...»
Աղբյուր` Panorama.am
11:42
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը
«Իր գաղափարով ու հնարավորություններով այնպիսի զենք է, որ պետք է հովացնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով»:
Աղբյուր` Panorama.am
11:36
Հոլիվուդի Փառքի ծառուղում Թրամփի աստղը վնասած ամերիկացին տուգանվել է
Լոս Անջելեսի դատարանը տեղացի 53-ամյա Ջեյմս Լամբերտ Օտիսին դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում...
Աղբյուր` Panorama.am
11:20
Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հետ Երևանի հարաբերությունները միշտ կառուցվել են գործընկեր և դաշնակից երկրների համար բաց եղանակով:
Աղբյուր` Panorama.am
11:18
ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան
Նրա խոսքով, պաշտպանության կազմավորման գործում շատ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին:
Աղբյուր` Panorama.am
11:00
Ֆրանսիայում վաճառվել է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը
Բակկարա մակնիշի բյուրեղապակուց պատրաստված ռոմի շիշը զարդարված է 18 կարատանի ոսկով, ինչպես նաև 4 կարատ ադամանդով:
Աղբյուր` Panorama.am
10:52
Քարոզչական աշխատանքներում գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին
Աղբյուր` Panorama.am
10:44
Սենոր Հասրաթյան. Հորինվածք է
«Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրում է դիվերսիոն գործողություն իրականացնելու մեջ»:
Աղբյուր` Panorama.am
10:38
Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը
«Մենք, ըստ էության, ընդունել ենք էստաֆետը, վտանգավոր, բայց շատ կարևոր է հայրենի Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու համար»:
Աղբյուր` Panorama.am
10:30
Փախստականներին ողջունող պաստառ՝ Ազատության արձանին
Ոստիկանությունը սկսել է դեպքի առիթով քննությունը, քանի որ ԱՄՆ-ում նման պաստառների տեղադրումն ազգային հուշարձանների վրա արգելված է օրենքով:
Աղբյուր` Panorama.am
10:15
Խոսեպ Գվարդիոլա. «Դուրս կմնանք Չեմպիոնների լիգայից, եթե գոլ չխփենք «Մոնակոյին»
«Երկրպագուները ողջ 90 րոպեի ընթացքում աջակցեցին մեզ։ Դա լավագույն նվերն է, որը կարող էինք ստանալ»։
Աղբյուր` Panorama.am
10:07
Դիեգո Սիմեոնե. «Ժպիտով եմ վերադառնում Մադրիդ»
«Մենք պետք է զսպեինք Վանդելլային և արեցինք դա։ Ամեն ինչ լավ էր, սակայն պետք է շարունակենք ավելացնել»։
Աղբյուր` Panorama.am
10:00
Լեոնարդու Ժարդիմ. «Տարբերությունը սխալների քանակի մեջ է»
«Ֆալկաոն ականավոր հարձակվող է, նա կրկին ապացուցեց դա, չնայած այն բանին, որ մինչ այդ նրա գործերն Անգլիայում չդասավորվեցին»։
Աղբյուր` Panorama.am
09:53
Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:
Աղբյուր` Panorama.am
09:45
Ռոջեր Շմիդտ. «Ատլետիկոյի» հետ խաղը շատ ծանր էր»
«Գիտեինք, որ «Ատլետիկոն» վարպետորեն է կազմակերպում հակագրոհները, սակայն, միևնույն է, 2 գոլ բաց թողեցինք առաջին խաղակեսում»։
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ատլետիկոն» 4 գնդակ ուղարկեց «Բայերի» դարպասը
«Ատլետիկոն» հաղթեց 4։2 հաշվով, և գրեթե կասկած չկա, որ տնային խաղում մադրիդյան թիմը կպահպանի ունեցած առավելությունը։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Մանչեսթեր Սիթին» ու «Մոնակոն» իսկական ներկայացում արարեցին
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» առավել հաջող հանդես եկավ՝ 4 գնդակ ուղարկելով «Մոնակոյի» դարպասը։
Աղբյուր` Panorama.am
09:19
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են. ՀԺ
Վերջին օրերին Ադրբեջանում զանգվածային  ձերբակալություններ են տեղի ունենում:  Ըստ Ադրբեջանի ընդդիմության,  դրանց նպատակն է՝ կանխել...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հրայր Անտոնյանը սպառնացել է, որ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է  ահազանգեր ստանալ  Արաբկիր թաղապետարանի աշխատակիցներից։  Նրանք դժգոհում են, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
Եղվարդում գաղտնի հարցման արդյունքները սարսափեցրել են Արամ Հարությունյանին. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի տարածաշրջանում  նախկին նախարար  ու նախկին  մարզպետ  Արամ Հարությունյանը...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ոստիկանությունն ընտրողների թիվը կհրապարակի մարտի 3-ին. ՀԺ
Ոստիկանությունը երեկ հրապարակել է  ընտրողների նախնական ցուցակները, սակայն դեռ չի հրապարակել ընտրողների թիվը:  Վերջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
09:16
Պետական կառույցների օպտիմալացումներն ու կրճատումները հրահանգել է դադարեցնել. «Փաստ»
Մինչև ապրիլի երկուսը դադարեցնել բոլոր  օպտիմալացումները և կրճատումները  Բաղրամյան 26-ում որոշում են կայացրել, և այն ուղարկել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գերմանիայի նախկին դեսպանն «արդար և շատ ժողովրդավարական» է գնահատել Արցախի հանրաքվեն. «Առավոտ»
«Եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե»-«Առավոտ»-ի փոխանցմամբ՝  ԼՂ սահմանադրական հանրաքվեն ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}