Առողջություն 11:43 12/10/2016 Հայաստան

Պարենային իրավունքի փորձագետ. Սովի գինը մենք վճարում ենք ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

2013 թվականից գրեթե ամեն կիրակի «Օգնենք կարիքավոր ընտանիքներին»  ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներն այցելում են օգնության խիստ կարիք ունեցող ընտանիքներին՝ նրանց հասցնելով սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, վառելիք, խաղալիք, գումար…

«Այցերի ժամանակ լինում են դեպքեր, երբ երեխաներն առանց ուշադրություն դարձնելու խաղալիքներին, վազում են դեպի սնունդը: Այդ պահերը միշտ իմ աչքերի առաջ են, այդ երեխաները սննդի կարոտ են, քաղցած»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց  նախաձեռնության հիմնադիր Սոնա Մանուկյանը, ով առավել հայտնի է Սոնա Ռոբերտս անունով:

Յուրաքանչյուր այցից հետո նրան թվում է, որ նման վատ վիճակում գտնվող ընտանիք էլ չի լինի: Բայց հաջորդի դրությունն ավելի  ծանր է լինում, չօգնել չեն կարող:

«Երևանից դուրս՝ շրջաններում ահավոր, սարսափելի վիճակ է, շատ մարդիկ անելանելի դրության մեջ են»,-տեսածը նկարագրում է Սոնան:

Մանկաբույժ, Ստեփանավանի մայրության ու մանկության հարցերով կորդինատոր Արմինե Սաքանյանը աշխատանքային 38 տարվա ընթացքում թերսնված  երեխաների թվի ավելացում է նկատել: 2011-2012 թթ. երեխաների հասակի ու քաշի կորագծերի համեմատություն է նախաձեռնել:

«Ստեփանավանի պոլիկլինիկայում գրանցված մինչև մեկ տարեկան բոլոր՝ մոտ 150 երեխաների ցուցանիշները հանեցինք, համադրեցինք, տեսանք, որ խնդիրը կա 15-20 երեխայի մոտ, խնդիրն ավելի շատ կապված էր քաշի հետ»,-ասաց Սաքանյանը:



Այդ տարիքում սնուցման հետ կապված խնդիրները, մասնագետի կարծիքով, պայմանավորված են մայրերի իրազեկվածության ցածր մակարդակով, սխալ մոտեցմամբ:  Մանկաբույժի խոսքով,  մոնիտորինգի արդյունքներն օգնել են վեր հանել խնդիրն ու   շտկել իրավիճակը: 

Ավելի մեծ հասկանում երեխաների թերսնված լինելու «մեղավորը» անիրազեկ մայրիկները չեն: Մասնագետը նկատել է, որ խորհրդային տարիների համեմատ վատ ապրող ընտանիքներն ու հասարակության միջև բևեռացումն ավելացել է:

«Հատկապես գյուղերում միակողմանի սնուցումն է շատ, ինչ  իրենք ուտում են, այն էլ տալիս են երեխային»,-նշում է մանկաբույժը:

Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտոր  Դավիթ Պիպոյանը բացատրում է, պատշաճ սնուցումը ոչ միայն օրական կալորիաներն են, այլ սննդատարրերի, միկրո- և մակրոկոմպոնենտների,  վիտամիների համապատասխան քանակով ընդունումն է:


«Եթե ցամաք  հացի միջոցով ստանում ես կալորիան, դա չի նշանակում, որ մարդու մոտ չի լինելու թերաճություն»,-Panorama.am-ի հետ զրույցում բացատրեց Դ. Պիպոյանը:

Կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների զեկույցի արդյունքների վերաբերյալ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի   ներկայացուցիչ Պասկալ Միշոն ասել էր. «Սովը գին ունի»: 

Նա բացատրել էր՝ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի և ցածր արտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ ) վրա: Այն նաև ավելացնում է կրթական ծախսերը:

Դավիթ Պիպոյանը նկատում է. «Այդ գինը մենք վճարում ենք ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում»:

Պարենային իրավունքի փորձագետը Հայաստանում թերսնուցման առկայությունը բացատրում է ագրարային քաղաքականության բացակայությամբ: Նա այս առումով երկու հասկացություն է կարևորում՝ սննդամթերի անվտանգություն և պարենի ապահովություն:

«Սրանք միմյանց հետ անքակտելիորեն կապված են: Կենդանիների, բույսերի բարեկեցությունը պայմանավորում է պարենի հասանելիությունը, ապահովությունը: Եթե դուք լավ չեք կառավարում, դաբաղից կենդանիների կաթնատվությունն է ընկնում, թռչնագրիպից թռչուններ են սատկում, ժանտախտից՝ խոզեր, ստացվում է, որ պարենի կրճատում է լինում, կենդանին կաթի, մսի, ձվի աղբյուր է»,- բացատրում է մասնագետը:

Նա այս առումով մատնացույց է անում համաշխարհային երկրորդ պատերազմից հետո սովի պայմաններում Եվրամիության ստեղծումը, երբ Սահմանդրությամբ ամրագրվեց գյուղատնտեսական հիմնական քաղաքականությունը, երբ բոլոր խնդիրները ստացան գործիքային լուծումներ, չեն եղել ու չկան պատահական բառեր, դրույթներ:

«Հայաստանում հաճախ ասում են՝ շրջվում ենք դեպի գյուղը, սննդամթերքի անվտանգությունը, բայց դուք էլ շատ լավ հասկանում եք, որ դրանք ընդամնեը բառեր են: Չի կարելի մի երկրում կողք կողքի զարգացնել հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, դա նույնն է, երբ ոչխարների հոտն ի պահ տաս գայլին»,-նշում է նա:

Հաջորդ կարևոր գործոնը ինովացիաների միջոցով գյուղատնտեսական էքսպանսիաների կիրառումն է: Դ. Պիպոյանը չի թերագնահատում մանր և միջին ֆերմերային տնտեսությունները, բայց հստակ գիտակցում է, էքսպանսիաների կիրառումը բերում է ինքնարժեքի նվազեցման, արտադրողականության բարձրացման:

«Օրինակ, ձկնաբուծության համար մենք անխնա օգտագործեցինք Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը, մինչդեռ արտասահամանյան շատ երկրներում, մասնավորապես Դանիայում կիրառում են փակ ցիկլով ջրի շրջանառության համակարգեր, որտեղ ընդամենը ջուրը հարստացվում է թթվածնով, օրինակի համար, նույն ծավալով ջրի պայմաններում կարելի է երեք անգամ ավելացնել արտադրողականության ծավալները: Էլ չեմ խոսում կաթիլային ոռոգումից, ջրակայուն սերմերի ստացումից…»,-ասում է նա:

Թերսնուցման խնդրի վերացման մասին խոսելիս Պիպոյանը կարևորում է իրատեսական գնի ձևավորումը, գյուղատնտեսության բնագավառում չի կարելի առաջնորդվել ցածր գնով, դա ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում մանր ու միջին ֆերմերների համար:

«Գյուղատնտեսական հումքի արտադրությունը կայունացնելու համար պետք է լինի իրատեսական գին, հակառակ պարագայում այն կբերի մի շարք բացասական հետևանքների: ԵՄ-ն շատ կարևոր ինստիտուտ ներդրեց, որը կոչվում էր Եզակի առևտրի հիմնական կազմակերպություն (ներկայումս՝ միասնական), որը ըստ ոլորտների զբաղվում էր ինքնարժեքների ձևավորման հաշվարկներով, որպեսզի որևէ մթերքի արտադրություն տնտեսապես անարդյունավետ չլինի: Ամրագրվում էր գինը, և չէին առաջանում այնպիսի խոսակցություններ, թե վերամշակողն ապրանքի գինը գցեց,  բերքս տարա թափեցի գետը»,-բացատրեց  Սննդամթերքի անվտանգության դոկտորանտը:

Նա ցավով նշում է, որ վիճակի բարելավման ուղղությամբ վերջին հինգ տարիների որևէ քայլ չի ձեռնարկվել:

Ծիրանը թափում են, մինչդեռ կարելի է չրերի արտադրություն բացել, սառնարանային տեխնոլոգիաներ ներդնել:

Դոկտորի խոսքով, պետական կարգավորման բացակայության պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ շահավետ, իսկ գյուղացին՝ արտագաղթող: Նա ընդգծում է՝  ամենաթողությունը չպետք է շփոթել շուկայական հարաբերությունների հետ: Եվրոպան եթե ունի սննդամթերքի մասով ինքնաբավություն, երբեք չի խրախուսի ներկրում իրականացնել:

«Այնտեղ կա հստակ քաղաքական գիծ, եթե ազգային արտադրողները կարող են ապահովել որևէ սննդամթերի արտադրություն, ապա թույլ չեն տալիս ներկրում, քանի որ դա թույլ չի տա ապահովել հողային կայուն զարգացում: Իսկ վերջինը հղի է բազամթիվ անցանկալի հետևանքներով, ինչին ականատես ենք լինում Հայաստանում, հետևանքներից մեկն էլ թերսնման խնդիր ունեցող երեխաներն են: Դա ազգային անվտանգության խնդիր է»,-նշում է Panorama.am-ի զրուցակիցը:

Նա տարօրինակ է համարում փաստը, որ թերսնված երեխաների մեծ մասն ապրում է   գյուղերում. «Ո՞նց կարելի է  գյուղական համայնքում մարդն ունենա պարենի խնդիր, չէ՞ որ գյուղը նախատեսված է  պարենի արտադրության համար»:

Պիպոյանն այստեղ հիշում է ժողորդական ասացվածքը՝ սովածին օգնելու համար տուր ոչ թե ձուկ, այլ կարթ: Գյուղացիներին անպայման պետք է ներգրավել գյուղատնտեսական աշխատանքներում, դա նպաստում է երկրի կայուն զարգացմանն ու պարենի ապահովությանը:

Սննդագետն ընդգծում է, արդյունքի հասնելու համար պետք է լինի երեք պարտադիր պաման՝ իրավական ակտ, ֆինանսավորման աղբյուրներ, ժամանակացույց:

«Այսօր ագրարարային քաղաքականության այն ոլորտներում, որտեք քիչ ֆինանսավորմամբ պետությունը կարող էր քայլեր իրականացնել, ոչինչ չարեց: Ագրարային իրավունքն այն եզակի ոլորտներից է, որ  դիլետանտական թիմով գործ անել չես կարող, այստեղ պետք է ունենալ բարձր պրոֆեսիոնալիզմ ու միջազգային փորձի լավ իմացություն»,-արձանագրում է փորձագետը:



Պարենի համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 16-ին ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը նշել է.  «Գյուղատնտեսությունը և սննդամթերքի արտադրության համակարգերը պետք է փոփոխվեն զրոյական սովի սերունդ ունենալու համար, ինչը ենթադրում է բնական ռեսուրսների ավելի խելամիտ օգտագործում, նույն հողատարածքից ավելի շատ գյուղմթերքի ստացում, պարենի կորուստների կրճատում և կենսաբազմազանության խթանում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}