Հասարակություն 19:02 13/10/2016 Հայաստան

ՀԿ ասուլիս սիրիահայերի հարցով՝ պետքարոզի ոճով

Այս տարվա  ընթացքում Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 100 ընտանիք՝ 428  հոգի: Ամռանն ունեցել ենք ընտանիքներ, ովքեր եկել են Հայաստան, այստեղ մասնակցել իրենց երեխաների հարսանիքին, ծննդյան միջոցառմանը կամ այլ արարողությունների և կրկին վերադարձել,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը:

Ըստ նրա մոտեցման՝  այսօր Սիրիայից Հայաստան տեղափոխվել ցանկացողների թիվը չի համապատասխանում այն «թմբկահարմանը», որ վերջին օրերին տեղի է ունենում:

Ասեմ, որ ՀԿ նախագահը այստեղում մոռացավ, որ «թմբկահարում» են Սիրիայում կրակի բերան մնացած հայերը, իսկ լրատվամիջոցները, մտահոգված անտեղի հանգստությամբ, ընդամենը փոխանցում են նրանց տագնապները:

Այսօրվա դրությամբ խոսվում է, որ Հալեպը ավերակ է դարձել, սակայն տիկին Հալաջյանի պատերացմամբ՝ «Ճիշտ է, բայց ընդհանուր պատկերն այդպես չէ: Հալեպում կան  խաղաղ անկյուններ, որոնք երբեք վնասված չեն»:

Նկատենք՝ լրիվ անտեղի էր: Եվ սրանից հետո անհասկանալի է, թե որքան վստահություն կարող է վայելել սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող հկ-ն նման հայտարարությունից հետո և որքան հավատ ներշնչել նրա խորհուրդը, թե՝  «Նրանք, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց հնարավորություն չունեն, խորհուրդ կտայի դիմել մեր պետական մարմիններին՝  Սիրիայում ունենք դեսպանություն, կա հյուպատոսարան»:

Ընդհանրապես՝ անհասկանալի է վերջին օրերին թե Սփյուռքի նախարարության, թե այս հկ-ի այսօրվա նման դիրքորոշումը, որ ավելի շատ տարին դրական փակելու հաշվետվություն է հիշեցնում, քան՝ հոգացավություն:

Ուզում եմ նշել, որ նման բարձրաձայնումներից հետո սոցցանցերում կտրուկ շատանում են գրառումներն ու մեկնաբանությունները, թե՝ ահա թե ինչպես տեղի ունեցավ Մեծ եղեռնը՝ աշխարհի տաքուկ ու մեծ երկրների աչքի առաջ:

Նկատենք, որ «թնբկահարումներ» գնահատականը, որ համերաշխորեն նախարարություն ու ՀԿ տալիս են, հավանաբար՝  իրարից անկախ, ընդհանրապես չպիտի թեմա դառնար նրանց համար: Սիրիայում մնացած հայերի ու նրանց մասին մտահոգությունները ոչ թե պատերազմում ապրող մարդկանց վախն է (այս մարդիկ քանի տարի է արդեն ապրում են պատերազմի մեջ, ամենօրվա մահն աչքների առաջ), այլ նաև՝ վերջին ժամանակներս խաղաղության ու ապահովության մեջ ապրող երկրների դիվանագետների վատ ու իրատեսական կանխատեսումների կիսում:

Այնպես որ՝  կներեք, եթե փչացնում եմ ձեր հաշվետվությունները:

Ինչ վերաբերում է ՀԿ նախագահի մյուս նկատառմանը՝ «Ընտանիքներն իրենք են անձնական որոշում կայացնում՝ տեղափոխվել Հայաստան, կամ Հայաստանից հետ վերադառնալ: Որևէ մեկն իրավունք չունի միջամտելու: Ազգային կառույցները կանգնած են  հայկական  համայնքի թիկունքին: Երբեք չեն արգելել, որ նրանք չգաղթեն: Ազգային իշխանությունների կարգախոսն է՝ եթե պետք է գաղթեն, գաղթեն Հայաստան, ոչ թե Կանադա կամ Ավստրալիա», ասենք՝ հնացած է:

Եթե դեռ մի տարի առաջ թե հայաստանցիները, թե սիրիահայերը  քննարկում էին թե «ինչու են սիրիահայերը գնում Կանադա, ոչ թե գալիս Հայաստան», ապա այժմ այդ հարցը լրիվ անհարկի է՝ կա միայն մտահոգություն մարդկանց կյանքի համար՝ ապրեն որտեղ ուզում են, միայն թե օգնեն դուրս գալու պատերազմի միջից:

 Մինչև հաջորղ բանախոսին անցնելը, նկատենք, որ վաղուց արդեն ակնհայտ է պետական կառույցների հետ համագործակցող հկների վարքը ու մոտեցումները խնդիրների նկատմամբ, որոնց հետ աշխատում են՝ դրանք բացարձակ նույնն են ու կրկնում են իրար, ինչը կամ մի կառույցի, կամ մյուսի լինելը խնդրում լրիվ ավելորդ է դարձնում:

«Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոյի խոսքով՝ իրենք սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ուղղված աշխատանքներ են տանում, փորձում են խորհրդատվությամբ օգնել նոր տեղափոխված սիրիահայերին, ովքեր ուզում են գործ սկսել այստեղ:

«Մեր հիմնական նպատակն է՝ գաղթած սիրիահայերը կարողանան այստեղ գոյատևել, ապրել, հաստատվել և չգաղթել երրորդ երկիր»,-  նշեց նա:

Ըստ Ներսես Քիվոյի, սիրիահայերը հարկային հարցերի հետ կապված խնդիրներ չունեն, կարևորը՝ հիմնած բիզնեսը կայուն լինի:  Նրա տեղեկացմամբ, կան սիրիահայ գործարարներ, որոնք բիզնեսը կեսից փակել են ու այլ բիզնես սկսել, կամ, ընդհանրապես. դադարեցրել են:

Նկատառումները՝  Անահիտ Ոսկանյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}