Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերին անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի առաջ մղման համար հրամայական է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը, ինչից Ադրբեջանը համառորեն հրաժարվում է:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հանգուցալուծման գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց