Մեկնարկում են Հայաստանի կանանց ֆուտբոլի մրցաշարերը
Հոկտեմբերի 22-ին կմեկնարկի Հայաստանի կանանց ֆուտբոլի 2016-2017 թթ. խաղաշրջանի Ա խմբի մրցաշարը: Այս անգամ Ա խմբի մրցաշարին կմասնակցեն 4 թիմեր՝ Երևան, Վանաձոր, Գյումրի-1 և ԱՖԴ-Հոմենենմեն:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Ա խմբի խաղերը կանցկացվեն շրջանաձև մրցակարգով, 4 շրջանով՝ 2016 թ. հոկտեմբերից մինչև 2017 թ. մայիս:
Հոկտեմբերի 23-ին կմեկնարկի նաև Բ խմբի մրցաշարը: Այս անգամ մրցաշարին կմասնակցեն 5 թիմեր: Մրցաշարը կանցկացվի խաղաշրջանում 2 անգամ՝ օլիմպիական համակարգով, շաբաթական ցիկլով:
Մրցաշրջանի առաջին մրցաշարը կանցկացվի 2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երկրորդ մրցաշարը՝ 2017 թ. ապրիլ-մայիս ամիսներին:
Ա խմբի 2016-2017 թթ. մրցաշրջանում վերջին տեղը գրաված թիմը 2017-2018 թթ. մրցաշրջանը կանցկացնի Բ խմբում, իսկ Բ խմբի 2016-2017 թթ. մրցաշրջանի վերջին մրցաշարի հաղթող թիմը 2017-2018 թթ. մրցաշրջանում կընդգրկվի Ա խմբում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ