Դել Բոսկեն հրաժարվել է աշխատել Չինաստանում
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ առաջարկ է ստացել Չինաստանից, որը բարձր աշխատավարձ էր ենթադրում։
«Ես կարող եմ հաստատել, որ առաջարկ եմ ստացել Չինաստանից։ Խոսքը տարեկան 10 մլն եվրո աշխատավարձի մասին էր, սակայն ես նույնիսկ չհասկացա՝ դա ակումբի՞ց էր, թե՞ հավաքականից։ Անկեղծ ասած՝ նշանակություն չտվեցի այդ առաջարկին»,- 65-ամյա մասնագետի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ դել Բոսկեի թեկնածությունը դիտարկել է «Հեբեյ Չայնա Ֆորչունը», որն ավելի ուշ գլխավորել է Մանուել Պելլեգրինին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին