Ճապոնիայի արևմուտքում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ
Ճապոնիայի արևմուքում գտնվող Տոտտորի շրջանում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, օդերևութաբանները բնակիչներին նախապես զգուշացրել էին ցունամիի վտանգի մասին, բայց հետո հայտարարել են, որ վտանգ չկա:
Բացի այդ, իշխանությունները զգուշացնում են, որ պահպանվում է շենքերի փլուզման և հրդեհների բռնկման վտանգը: Ներկա պահին տուժածների կամ փլուզումների մասին տվյալներ չկան:
Ռիա նովոստին գրում է, որ ճապոնական ԶԼՄ-ները հայտնում է տուժածների մասին, ինչպես նաև կան տեղեկություններ, որ պրեֆեկտուրայի շենքն է վնասվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում