Պավլյուչենկովա. «Այս մրցաշարն ինձ համար վերջինն է ընթացիկ մրցաշրջանում»
«Կրեմլի գավաթ-2014»-ի չեմպիոնուհի Անաստասիա Պավլյուչենկովան մեկնաբանել է Դարյա Գավրիլովայից 5։7, 6։4, 3։6 հաշվով կրած պարտությունը Կրեմլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում։
«Այս մրցաշարն ինձ համար վերջինն է ընթացիկ մրցաշրջանում։ Արեցի ամեն բան, ինչ կարող էի։ Նվիրվեցի 100 տոկոսով։ Գոհ եմ մրցաշարից ու արդյունքից։ Ոչ մի սարսափելի բան չկա։ Նույնիսկ լավ խաղացի։ Կայուն մրցաշրջան եմ անցկացրել, հատկապես եթե համեմատենք անցած տարվա հետ. Այն ժամանակ թռիչք կատարեցի միայն մրցաշրջանի վերջնամասում»,- Պավլյուչենկովայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։