Պոլ Պոգբա. «Ռունիին ասացի, որ ուզում եմ իրացնել 11 մետրանոցը, և նա հարվածելու իրավունքը զիջեց ինձ»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման մասին, որում անգլիական թիմը հաղթանակ է տոնել 4։1 հաշվով։
«Մենք ուզում էինք հաղթել, որովհետև դա կարևոր է, և այսօր գլխավորեցինք խմբի մրցաշարային աղյուսակը։ Սպասում ենք հաջորդ հանդիպմանը։
Ռունիին ասացի, որ ուզում եմ իրացնել 11 մետրանոցը, և նա հարվածելու իրավունքը զիջեց ինձ։ Շատ գոհ եմ, որ Ուեյնը վստահեց ինձ, և ես գոլ խփեցի։ «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ բավարարում է ինձ։ Մրցաշրջանը նոր է մեկնարկել, իսկ առջևում դեռ շատ խաղեր կան։ Մենք ուզում ենք լավ խաղ ցուցադրել և առաջատար լինել առաջնությունում»,- Պոգբայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։